Չինաստանի նախագահը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահ ընտրվելու կապակցությամբ

Սի Ցզինպինն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է...
chinastan-sin-tzaopin2

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը շնորհավորական հեռագիր է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Սինհուա» գործակալությունը, Սի Ցզինպինը բարձր է գնահատել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը և նշել է, որ չինական կողմը հատուկ ուշադրություն է դարձնում հայ-չինական հարաբերությունների զարգացմանը:

Սի Ցզինպինն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանի հետ միասին ջանքեր գործադրել բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները