ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Թուրքիայում կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկուշաբթի այցելելու են Թուրքիա՝ ասել է Չավուշօղլուն:
chavushoghlu

Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Բաքվում անցկացրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երկուշաբթի այցելելու են Թուրքիա, որտեղ քննարկվելու է Ղարաբաղյան խնդիրը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հանդիպմանը մենք կներկայացնենք այդ հարցի շուրջ թուրքական կողմի դիրքորոշումը եւ կծանոթանանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներին»,- ասել է Չավուշօղլուն:

*

*