Հայոց ցեղասպանության բանաձևից հետքայլ չի լինի. Գերմանիայի կառավարությունը հերքել է

Գերմանիայի դաշնային կառավարությունը հերքել է Spiegel պարբերականի տարածած տեղեկությունը։
germany

Գերմանիայի դաշնային կառավարությունը հերքել է Spiegel պարբերականի տարածած տեղեկությունն այն մասին, թե իրենք պատրաստվում են պաշտոնական հայտարարություն անել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից հեռու մնալու վերաբերյալ:

Գերմանական Tagesschau-ը հայտնում է, որ այս մասին նշել է կառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը` հայտնելով, որ կառավարությունը չի պատրաստվում հեռացնել իրեն Բունդեսթայի բանաձևից:

«Գերմանիայի Բունդեսթագն իրավունք և հնարավորություն ունի մեկնաբանելու ցանկացած թեմա ամեն անգամ, երբ տեսնում է դրա անհրաժեշտությունը: Դաշնային կառավարությունը պաշտպանում է Գերմանիայի խորհրդարանի ինքնիշխանության իրավունքը»,- ասել է Զայբերտը:

Նա հավելել է, որ  դաշնային կառավարությունը չի պատրաստվում միջամտել  ցանկացած այլ սահմանադրական մարմնի պարտականություններին և մեկնաբանել դրանք:

Գերմանական Spiegel պարբերականը հոդված է հրապարակել, որտեղ հայտնել է, որ Գերմանիայիարտաքին գործերի նախարարությունն ու կանցլերի գրասենյակը համաձայնության են եկել, որկառավարության խոսնակ Շթեֆեն Զայբերտը մամուլի առաջ ելույթ ունենա և հայտարարի, որկառավարությունն իրեն հեռու է պահում Բունդեսթագի կողմից ընդունված Հայոցցեղասպանությունը ճանաչող բանաձևից: Մասնավորապես, կառավարության խոսնակը պետք էհայտարարի, որ Բունդեսթագի բանաձևը չունի կառավարությանը պարտադրող բնույթ:

Նախքան որոշման ընդունումը Բեռլինում քննարկումներ են տարվել, թե ով պետք է հանդես գահամապատասխան հայտարարությամբ: Spiegel-ի հաղորդմամբ` արտաքին գործերի նախարարՖրանկ-Վալտեր Շտայնմայերը չի ցանկացել այդ դերը վերցնել իր վրա: Կանցլեր Մերկելի կողմիցնման քայլը ևս հնարավոր չէր, քանի որ դա կարող էր դիտարկվել որպես զիջում Էրդողանի առաջ:Ի վերջո որոշվել է, որ մամուլի առաջ կխոսի կառավարության խոսնակ Զայբերտը:

*

*