Ծեծկռտուք «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջեւ — Երկիր Մեդիա

Ծեծկռտուք «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջեւ

Ականատեսները պատմել են, որ Սերգեյ Բագրատյանը հայհոյել է Նապոլեոն Ազիզյանին․․․
cecel

Այսօր միջադեպ է տեղի ունեցել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների միջեւ: Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագծի քվեարկությունից հետո, երբ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները գնացել են քննարկելու տեղի ունեցածը, իրար են ծեծել Արթուր Մանուկյանը եւ Սերգեյ Բագրատյանը:

Ականատեսները պատմել են, որ Սերգեյ Բագրատյանը հայհոյել է Նապոլեոն Ազիզյանին` նախագծին կողմ քվեարկելու համար, ինչը դուր չի եկել Արթուր Մանուկյանին: Նա իր հերթին սկսել է հայհոյել Բագրատյանին` ասելով, որ Ազիզյանն իր հոր ընկերն է: Հետագա վիճաբանությունը շարունակվել է Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում:

Որոշ լուրերի համաձայն՝ տեղի ունեցածը պատգամավորները քննարկել են խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մոտ:

Նշենք, որ «Ծառուկյան» խմբակցությունը հերքում է տեղի ունեցածը: Խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի խոսքով՝ որեւէ միջադեպ, առավել եւս, ծեծկռտուք, տեղի չի ունեցել:

*

*