Իվետա Տոնոյան` ԲՀԿ-ն եւ Ծառուկյանը չեն հանդիպել

Ժամանակին Իվետա Տոնոյանն այս առնչությամբ Tert.am–ին հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը տեղեկացվում է այդ մասին մամուլի հրապարակումների մասին ու այսօր էլ կրկնեց.
iveta-tonoyan

Tert.am-Որևէ  հանդիպում Գագիկ Ծառուկյանի և  «Բարգավաճ Հայաստան» -ի միջև տեղի չի ունեցել: Այս մասին Tert.am–ին հայտնեց  Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ «Նման   հանդիպում, նման  քննարկում տեղի չի ունեցել ընդհանրապես»,– ասաց նա:

«Հայկական ժամանակն» այսօր հրապարակել էր տեղեկատվություն այն մասին, որ «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ վերնախավի հանդիպում, որտեղ քննարկվել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը և նախնական որոշում է կայացվել այդ մասին։

Հիշեցնենք նաև, որ մոտ մեկ ամիս առաջ պարբերաբար Գագիկ Ծառուկյանին ուղղված կոչեր էին հնչում ԲՀԿ տարբեր տարածքային կազմակերպություններից, որպեսզի նա վերադառնա քաղաքականություն։

Ժամանակին Իվետա Տոնոյանն այս առնչությամբ Tert.am–ին հայտնել էր, որ Գագիկ Ծառուկյանը տեղեկացվում է այդ մասին մամուլի հրապարակումների մասին ու այսօր էլ կրկնեց. «Այո, իհարկե, Գագիկ Ծառուկյանը տեղյակ է, որ նման թեմայով  հրապարակումներ և կոչեր հնչում են լինում  տարբեր մարդկանց կողմից, ԲՀԿ տարածքային կազմակերպություններից կողմից, և եթե անհրաժեշտություն տեսնի ու նպատակահարմար գտնի, ինքը կանդրադառնա այդ թեմային»:
Գագիկ Ծառուկյանի խոսնակը նաև նշեց, որ առաջիկայում էլ, որքանով ինքն է տեղյակ` ԲՀԿ-Ծառուկյան որևէ հանդիպում նշանակված չէ:

*

*