Ծառուկյանը՝ Տիգրան Մուկուչյանի նախազգուշացման մասին — Երկիր Մեդիա

Ծառուկյանը՝ Տիգրան Մուկուչյանի նախազգուշացման մասին

«Պարոն Մուկուչյանը ինձ չի թողում ժողովրդի հետ հանդիպեմ կամ որևիցե մի բան ասեմ»
carukyan

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վարդենիսում բնակչության հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է իրենց ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախազգուշացմանը:

Գագիկ Ծառուկյանը նշել է, թե Տիգրան Մուկուչյանը «չի թողնում, որ ինքը շփվի ժողովրդի հետ և ասում է, թե միայն ապրիլի 2-ից հետո»: Նրա խոսքով` իր արածն ընտրակաշառք բաժանել չէ: Ծառուկյանը վստահեցրել է, որ ինքն ընտրակաշառքով երբեք չի զբաղվել.

«Չի կարող լինել մեկը, ով Ծառուկյանին ասի իր խնդիրները և դրանք անպատասխան մնան»:

«Մեր խոսքը գործ է, մենք օդի մեջ խոստումներ չենք տալիս: Այսօր պարոն Մուկուչյանը՝ Կենտրոնական հանձնաժողովի նախագահը, ինձ չի թողում ժողովրդի հետ հանդիպեմ կամ որևիցե մի բան ասեմ, որ ապրիլի 2-ից հետո կկատարենք: Ասում ա՝ դա ընտրակաշառք ա: Ես, սիրելի ժողովուրդ ջան, ընտրակաշառքով չեմ զբաղվում: Իմ ժողովրդին սիրում եմ», — «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գագիկ  Ծառուկյանը:

Օրեր առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, թե քարոզչության ընթացքումնյութական խոստումներ տալը կամ այդ ընթացքում կատարելն անթույլատրելի է և կրկնությանդեպքում համապատասխան միջոցներ կկիրառվեն:

*

*