Երևանի քաղաքապետի հետ հանդիպումից հետո թագաժառանգը հիասթափված հեռացել է․ Ծառուկյան

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են մերժել այդ դիմումները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը պատասխանեց...
carukyan-aj-lragroghner

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը ժամանակ անդրադարձավ «ԿամԱԶ»-ների դիմաց Երևանի քաղաքապետարանի կողմից շինթույլտվություններ ստանալու հայտարարություններին, ասելով, որ դրանք ասեկոսեներ են, որ լիարժեք պետք է ուսումնասիրվեն:

Դիտարկմանը, թե Ծառուկյանը բազմիցս ասել է, որ իր գործընկերները Երևանում շինթույլտվություններ ստանալու վերաբերյալ խոչընդոտների են բախվում, Գագիկ Ծառուկյանն արձագանքեց.

«Ես կարող եմ օրինակ բերել՝ հրավիրել եմ իմ գործընկերներին՝ Աբու Դաբիի թագաժառանգին և Արաբական Միացյալ Էմիրությունների «Ռոտանա» հյուրանոցային ցանցի տիրոջը: Այդ միլիարդատեր մարդիկ ցանկություն են հայտնել ներդրումներ անել Հայաստանում: Նրանք անձամբ հանդիպել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի  և գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի հետ: Հանդիպումը տևել է ընդամենը կես ժամ, և մարդիկ հիասթափված դուրս են եկել և իրենց ներդրումների մասին մոռացել են, ժամանակավոր սառեցրել են»,-ասաց Ծառուկյանը:

Նա  նշեց, թե Աբու Դաբիի թագաժառանգը ցանկացել է Երևանում հիմնադրել կարիքավոր անձանց անվճար սպասարկող հիվանդանոց, իսկ հյուրանոցային ցանցի տերը՝ երկու հյուրանոց:

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ են մերժել այդ դիմումները, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը պատախանեց, որ այդ հարցով պետք է դիմել քաղաքապետին և ճարտարապետին:

«Ես կասեմ, որ ամեն մարդ պետք է իր աշխատանքին տիրապետելով՝ իր գնահատականը տա,  ոչ թե ճարտար, բայց դատարկ-դատարկ խոսելով»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:

*

*