ՀՀԿ-ն «Ծառուկյան» դաշինքի հետ կոալիցիա կազմելու հարց չի քննարկել

«Երբ քննարկենք, ինչ որոշման էլ հանգենք, կգանք և կներկայացնենք»
eduard-sharmazanov

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը իշխանական կոալիցիայում «Ծառուկյան» դաշինքին ներառելու հարց չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, որ ապագա կառավարության կազմում կարող է տեղ ունենալ նաև «Ծառուկյան» դաշինքը, որը կոալիցիա կկազմի իշխանությունների հետ:

«Մենք այդ հարցը չենք քննարկել, երբ քննարկենք, ինչ որոշման էլ հանգենք, կգանք և կներկայացնենք»,- նշեց Շարմազանովը:

Նա հավելեց, որ այս պահին իրենց օրակարգում կառավարության ձևավորման խնդիր դրված չէ: Հարցին՝ հնարավո՞ր է, որ կոալիցիա կազմեն «Ծառուկյան» դաշինքի հետ, Շարմազանովը պատասխանեց. «Մենք այդ հարցն առ այս պահը չենք քննարկել,  իսկ վաղը ինչ կլինի՝ կապրենք կտեսնենք, մի շտապեք»:

*

*