Գագիկ Ծառուկյանը չի ընդունել Գևորգ Պետրոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմումը

Գագիկ Ծառուկյանը խմբակցության նիստ է անցկացրել
gevorg-petrosyan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության նիստ է անցկացրել, որի օրակարգի առաջին հարցը եղել է խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ ներկայացրած դիմումը:

Ինչպես հաղորդում է «Կենտրոն» հեռուստաընկերության լրատվական ծրագիրը, նկատի ունենալով նաև Գևորգ Պետրոսյանի մասին որոշ լրատվամիջոցներով  շրջանառվող խոսակցություններն ու լուրերը՝ Գագիկ Ծառուկյանը նիստ է հրավիրել խմբակցության պատգամավորների կարծիքները լսելու համար, որից հետո ասել է․ «Ես Պետրոսյանին վաղուց եմ ճանաչում, մարդը նվիրյալ է, պատրաստ է թիմի և ընկերոջ համար մինչև վերջ կանգնել»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:

Նա հայտարարել է, որ չի ընդունում Գևորգ Պետրոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը և պատռել է այն:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների հետ կապված հարցեր:

*

*