Ծառուկյանը հորդորել է անպայման գնալ ընտրության եւ հավատալ, որ արդարությունը հաղթելու է

Դաշինքի առաջնորդը Բերդի բնակիչներին ներկայացրել է իրենց ծրագրային 15 առաջնահերթ քայլերը

Երեկ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավը սկսել է սահմանամերձ Տավուշի մարզից: ԲՀԿ նախագահն առաջինը Բերդի բնակիչների հետ է հանդիպել եւ պատահական չի համարել այդ ընտրությունը:

«Սահմանը պահող գյուղացին է մեր ուժն ու թիկունքը պաշտպանողը»,-ասել է նա՝ առանձնահատուկ ուշադրության արժանացնելով սահմանամերձ բնակավայրերին արտոնյալ պայմաններ շնորհելու անհրաժեշտությունը:

Դաշինքի առաջնորդը Բերդի բնակիչներին ներկայացրել է իրենց ծրագրային 15 առաջնահերթ քայլերը, որոնց իրագործումը, նրա համոզմամբ, կկանգնեցնի տնտեսական ճգնաժամն ու կստեղծի նախադրյալներ երկրի զարգացման համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*