Գագիկ Ծառուկյանը խմբակցությանը հանձնարարել է ակտիվ աշխատել

«Ծառուկյան» խմբակցությունը պատրաստվում է կյանքի կոչել նոր օրենսդրական նախաձեռնությունները
enfiajyan-tonoyan

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը 6-րդ գումարման խորհրդարանի երկրորդ նստաշրջանի ընթացքում պատրաստվում է օրենսդրական նախաձեռնությունների առումով լայնածավալ գործողություններ սկսել: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:

«6-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանի աշխատանքները մենք սկսել ենք խմբակցության նիստով, որի ժամանակ ուրվագծել ենք մեր անելիքները», ընդգծեց Էնֆիաջյանը:

Նա հավելեց, որ իրենք ավելի են ընդլայնելու կապը ՀՀ քաղաքացիների հետ, պարբերաբար այցեր են լինելու մարզեր և սահմանամերձ համայնքներ: Էնֆիաջյանն ընդգծեց, որ իրենք ունեն օրենսդրական նախաձեռնություններ, որոնք պատրաստվում են կյանքի կոչել և նպաստել երկրում արմատական փոփոխությունների իրականացմանը:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ևս ընդգծեց, որ իրենք Ազգային ժողովի նստաշրջանի աշխատանքները սկսել են խմբակցության նիստով, որի ընթացքում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է ակտիվ աշխատել, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով, ինչպես նաև ակտիվ մասնակցություն ունենալ այլ քաղաքական ուժերի կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին:

*

*