«Ծառուկյան դաշինքը» ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարման չի գնա

ԱԺ-ում մեծամասնություն չձևավորելու դեպքում «Ծառուկյան դաշինքը» նպատակահարմար չի գտնում...
carukyan-dashinq

Ազգային ժողովում մեծամասնություն չձևավորելու դեպքում  «Ծառուկյան դաշինքը» նպատակահարմար չի գտնում իշխող քաղաքական մեծամասնության հետ համատեղ կառավարումը:

Այս մասին ասաց «Ծառուկյան դաշինք»-ով թիվ 2 ընտրատարածքում առաջադրված ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:

«Ծառուկյան դաշինքը» չի գտնում նպատակահարմար և երբևէ չի գնացել (նախկինում՝ 2012 թվականին էլ չգնաց) կոալիցիոն կառավարման և չի պատրաստվում: Դրա մասին խոսում է հանդիպումների ժամանակ ամենուրեք անձամբ դաշինքի առաջնորդ Ծառուկյանը, որ իշխող կուսակցության հետ դաշինքի ձևավորումն աննպատակահարմար է համարում, անցանկալի: Եթե չհաջողվեց մեծամասնությամբ մտնել խորհրդարան, ապա միայն առանձին կառավարում ենք իրականացնելու»,- ասաց Ուրիխանյանը:

Ուրիխանյանը նշեց, որ առաջնային խնդիրն իրենց ծրագրի 15 կետերն իրականացնելն է:

*

*