Արարատ Զուրաբյան. «Ծառուկյան դաշինքը ոչ մի դեպքում ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի»

Նրա կարծիքով, ընտրությունների մասնակցող 3-4 քաղաքական ուժ չեն հավաքի անհրաժեշտ ձայներ
ararat-zurabyan
 «Ծառուկյան» դաշինքի կազմում պատգամավորի թեկնածու Արարատ Զուրաբյանը համոզված է՝ Խորհրդարան անցնելուց հետո ոչ մի դեպքում Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա չեն կազմի:
Նրա կարծիքով, ընտրությունների մասնակցող 3-4 քաղաքական ուժ չեն հավաքի անհրաժեշտ ձայներն Ազգային ժողով անցնելու համար:
Արարատ Զուրաբյանը նաեւ նշել է, որ հանրությունը պետք է հասկանա՝ այն ուժերը, որոնք հավակնում են հազիվ 5 տոկոսի շեմը հաղթահարել եւ հայտնվել Խորհրդարանում, չեն կարող խնդիրներ լուծել, իսկ այն ուժերը, որոնք մեծ տոկոսով ներկայացվածություն կունենան, հնարավորություն կունենան իշխանափոխություն իրականացնել: Պատգամավորի թեկնածուի կարծիքով՝ հասարակության մի ստվար զանգված այսօր հույսը կապում է հենց «Ծառուկյան» դաշինքի հետ.
 
«ՀՀ-ում մոտ կես միլիոն թոշակառու կա եւ այն թոշակը, որ իրենք ստանում են, դրանով հնարավոր չէ երջանիկ ծերություն ապահովել: Երբ մենք ասում ենք, որ թոշակը կբարձրացնենք ենթադրենք 25.000 դրամով, մեզ ասում են, որ դրա մեջ պոպուլիզմ կա, բայց այդպես չէ»:

Պատրաստեց՝

Նունե Հովսեփյանը

*

*