Ծառուկյան. «Հավատացեք այն մարդուն, ում անցած ճանապարհը ձեր աչքի առջեւ է եղել»

Ծառուկյանի՝ մարտի 16-ի նախընտրական հանդիպումները մեկնարկվեցին Շիրակի մարզում:

Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ, Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ մարտի 16-ի նախընտրական հանդիպումները մեկնարկվեցին Շիրակի մարզում: Չնայած բավականին ցուրտ եղանակին Արթիկում Ծառուկյան դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ջերմ ընդունելության արժանացրին բազմաթիվ համակիրներ:

Նրանց հետ հանդիպման սկզբում Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահը հայտարարեց՝ հուսահատված ժողովրդի վստահությունը պետք է վերականգնվի: Հավատացեք այն մարդուն, ում անցած ճանապարհը ձեր աչքի առջեւ է եղել, արթիկցիներին կոչ արեց Ծառուկյանը:

*

*