Կանադայի վարչապետը ժամանեց Երեւան (լուսանկարներ)

«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
jastin-tryudo-yerevan

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ժամանեց Երևան՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովին։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Հոկտեմբերի 11-ին Թրյուդոն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կհանդիպի Քվեբեկի վարչապետ Ֆրանսուա Լեգոյի հետ։ Այնուհետև կուղևորվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, որտեղ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի շրջանակում ընտանեկան լուսանկարի ստեղծման արարողությանը։

Վարչապետ Թրյուդոն ելույթով հանդես կգա Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի բացման արարողությանը, այնուհետև կմասնակցի լիագումար նիստին: Նա նաև կմասնակցի սահմանափակ լիագումար նիստին։ Թրյուդոն երեկոյան ներկա կլինի Հանրապետության հրապարակում կայանալիք գալա համերգին։ Ֆրանկոֆոնիայի շրջանակում Կանադայի վարչապետի հոկտեմբերի 11-ի օրակարգը կավարտվի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած վարչապետների ընթրիքին մասնակցությամբ։

jastin-tyudo-zohrab-mnacakanyan

zohrab-mnacakanyan-jastin-tryudo

*

*