Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդունել է Կանադայի պատվիրակությանը

Ներկայացվել են 2016թ-ի ապրիլին Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից իրագործված հանցագործությունների վերաբերյալ փաստերը:
canada-patgamavor-artsakh-agn

Օգոստոսի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Արցախ ժամանած Կանադայի խորհրդարանական պատվիրակությանը՝ «Մեկ ազատ աշխարհ» կազմակերպության ղեկավար Մաջեդ էլ Շաֆիի գլխավորությամբ։

Պատվիրակության անդամները նշել են, որ Արցախ են ժամանել 2016 թ. ապրիլին Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները և ռազմական հանցագործություններն ուսումնասիրելու նպատակով։

Կարեն Միրզոյանը ողջունել է պատվիրակության անդամների այդ նախաձեռնությունը և ընդգծել ադրբեջանական ագրեսիայի պատճառների և հետևանքների մասին միջազգային հանրության իրազեկման և պատասխանատուների դատապարտման կարևորությունն Ադրբեջանի իշխանությունների հանցավոր գործունեությունը սանձելու առումով։

Հանդիպման ընթացքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ներկայացրել է ապրիլյան ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված հանցագործությունների վերաբերյալ փաստերը: Կարեն Միրզոյանը նաև անդրադարձ է կատարել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության պատմությանը, դրա կարգավորման գործընթացի ներկա փուլին, ինչպես նաև  Արցախի Հանրապետության դիրքորոշմանը՝ հակամարտության տևական լուծմանը հասնելու վերաբերյալ։

 

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները