Հայտնի է Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկման ժամը

Նախագծի ընդունմանը կողմ են ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններ:
bundestag-ceghaspanutyun-banadzev

«Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության եւ հիշատակի մասին» բանաձեւի նախագծի քննարկումը Բունդեսթագում նախատեսվում է սկսել հունիսի 2-ին, տեղի ժամանակով 11:10-ին:

Չնայած թուրքական կողմի ճնշումներին՝ «Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» եւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի նախագիծը Բունդեսթագի օրակարգում է ընդգրկվել հստակ` «ցեղասպանություն» եզրույթով: Նախագծի ընդունմանը կողմ են ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր խմբակցություններ:

Գերմանիայի խորհրդարանը դեռեւս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների եւ աքսորի մասին բանաձեւ, որում, սակայն, նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

*

*