Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագծի քննարկումը Բունդեսթագում նախանշված է հունիսի 2-ին

Բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին:
bundestag-ceghaspanutyun-banadzev

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի քաղաքական խորհրդական Հենրիեթ Ռայցը:

«Դա կլինի «Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» (CDU/CSU) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) խորհրդարանական  խմբակցությունների համատեղ նախաձեռնությունը»,- հայտնել է Ռայցը:

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները, հղում անելով «Քրիստոնեադեմոկրատական միություն/Քրիստոնեասոցիալական միություն» (CDU/CSU) խմբակցության ղեկավար Միշել Գրոսե-Բրյոմերին, նշում էին, որ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի քննարկումը Բունդեսթագում հավանական է, որ լինի հունիսի 2-ին:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան  կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորիմասինբանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը:

*

*