«Զգացել ենք ինչպես տանը»․ տեղի է ունեցել Բուլղարիայի նախագահի հրաժեշտի արարողությունը

Կարճատև հանդիպում են ունեցել, որի ժամանակ ամփոփել են այցի արդյունքները:
hrajeshti-araroghutyun

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Մինչ այդ, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռումեն Ռադևը կարճատև հանդիպում են ունեցել, որի ժամանակ ամփոփել են այցի արդյունքները:

Բուլղարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին հրավերի և բացառիկ ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ երեկ Երևանում, իսկապես, իրենց զգացել են ինչպես տանը:

Մանրամասները՝ այստեղ։ 

*

*