Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ բանաձև է ընդունել

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միացել է Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարություններին:
buenos-ayres

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի քաղաքային խորհուրդը միացել է Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարություններին:

Ինչպես հաղորդում է  Prensa Armenia-ն, այս առիթով քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել:

Բանաձևի նախագիծն առաջարկել է Բուենոս Այրեսի քաղաքային խորհրդի անդամ Գուստավո Վերան, ով այս տարվա հունիսին արգենտինյան պատվիրակության կազմում այցելել է Հայաստան` մասնակցելու Հռոմի պապ Ֆրանցիսկոս առաջինի այցի շրջանակներում մի շարք միջոցառումների:

*

*