Բրյուսելում ընթանում է Փաշինյան-Մակրոն հանդիպումը

Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին շնորհավորեց Էմանուել Մակրոնին...
pashinyan-makron2 (1)

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հուլիսի 11-ին հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։

Ինչպես Բրյուսելից հաղորդում է «Արմենպրես»ի թղթակիցը, հանդիպման սկզբում Ֆրանսիայի նախագահն իր գոհունակությունը հայտնեց Փաշինյանի հետ հանդիպման առնչությամբ և նշեց, որ առաջիկայում կհանդիպեն արդեն Երևանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը կարևոր իրադարձություն է ֆրանկոֆոն բոլոր պետությունների համար:

Վարչապետ Փաշինյանն էլ իր հերթին շնորհավորեց Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի հաղթանակի կապակցությամբ, որն անցել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ:

Երկու երկրների ղեկավարների հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանը։

*

*