Բրյուսելում իր աշխատանքներն ավարտեց ՀՅԴ Եվրոպայի երիտասարդական միությունների խորհրդաժողովը

Խորհրդաժողովն աչքի ընկավ քաղաքական օրակարգի և քննարկվող նյութերի հագեցվածությամբ...
hyd-eritasardner

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսէլում աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը, որին մասնակից 40 երիտասարդները ներկայացնում էին Բելգիայի, Ֆրանսիայի, Յունաստանի, Կիպրոսի, Հոլանդիայի և Հայաստանի երիտասարդական և Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնները։

Խորհրդաժողովն աչքի ընկաւ արտաքին-յարաբերական և ընդհանուր առմամբ քաղաքական օրակարգի և քննարկուող նիւթերի յագեցուածութեամբ։

Խորհրդաժողովի մասնակիցները ունկնդրեցին զեկոյցներ և հանգամանօրէն քննարկեցին հետևեալ նիւթերը.

-Եւրոպական երկրների քաղաքական կացութիւնը, յատկապէս ընկերվարական և ընկերվար-ժողովրդավարական կուսակցութիւնների իրավիճակը,

-ՀՅԴ Երիտասարդականի արտաքին-յարաբերական գործունէութիւնը և ապագայ անելիքները։

-ՀՅԴ լոբբիստական գործունէութիւնը պետական և քաղաքական տարբեր ուժերի հետ։ Եւրոպայում Հայ Դատի յանձնախմբերի և յատկապէս Բրիւսէլում գտնուող Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի աշխատանքները։ Արձանագրուած հայամէտ որոշումներն ու ձեռք բերուած յաջողութիւնները թուրք-ադրբեջանական լոբբիի դէմ,

-Հայաստանի Հանրապետութիւն-Եւրոպական միութիւն յարաբերութիւնների ներկայ մակարդակը և զարգացման միտումները,

-Հայաստանի Հանրապետութեան ներքաղաքական իրավիճակը և դաշնակցական երիտասարդների դերն ու անելիքն այդ ուղղութեամբ,

-Դաշնակցական երիտասարդների անելիքները Հ.Հ.-ում ընկերային արդարութեան հաստատման և ընկերվարական արժէքների պաշտպանման ու տարածման գործում։

Խորհրդաժողովի մասնակիցները վերահաստատեցին դաշնակցական երիտասարդութեան յանձնառութիւնը՝ Սփիւռքահայ համայնքների ամրութեան պահպանման, արտերկրում հայկական շահերի պաշտպանութեան, քաղաքական գործունէութեան ծաւալման և հնարաւորութիւնների սահմաններում հայրենաբնակ երիտասարդութեան օժանդակութեան գործում։

Մասնակիցները այցելեցին նաև Եւրոպական խորհրդարանի պատմութեան թանգարան, Բրիւսէլի հայկական եկեղեցի և Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած յուշակոթող-խաչքար։

Խորհրդաժողովն անցաւ ընկերական ջերմ մթնոլորտում։

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ,

հոկտեմբերի 7

*

*