«Առաջիկա մեր հանդիպումն Ալիևի հետ նվիրված է լինելու նաեւ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին». Նիկոլ Փաշինյան

Այդ մասին Բրյուսելում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
nikol-pashinyan-em-yohanes-han3 (1)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի շուրջ քննարկումներին: Այդ մասին Բրյուսելում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներին:

«Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ։ Ըստ էության, ԼՂ հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարցի կարգավորման համար, նախ և առաջ, արդյունավետ ֆորմատ ստեղծել,  ապահովել, նախ և առաջ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»,- ընդգծեց ՀՀ վարչապետը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները