Բողոքի ցույցի մասնակիցները մտել են ԱԺ-ի բակ

Հայկ Մարությանը կոչ արեց, որպեսզի հանգիստ սպասեն
gitutyunneri-akademia-hanrahavaq-02-10

ՀՀ վարչապետը հայտնեց, որ պատրաստվում է գնալ խորհրդարան` պատգամավորների հետ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

«2018թ.-ի ապրիլի 16-ին ես, որպես ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար ուզում էի գնալ ԱԺ, հիմա ես, որպես ՀՀ վարչապետ, 24 ժամ իրավունք ունեմ մուտք գործել խորհրդարանի տարածք: Ես կգնամ, որպեսզի նաև բանակցեմ այնտեղ գտնվող պատգամավորների ու քաղաքական ուժերի հետ` ստեղծված իրավիճակը հաղթահարելու վերաբերյալ, և մենք դա կանենք սիրո ու համերաշխության մթնոլորտում»,- նշեց նա:

Նիկոլ Փաշինյանը ԱԺ մուտք է գործել Դեմիրճյան փողոցից, նրա հետևից խորհրդարանի բակ են մտել հանրահավաքի մասնակիցները:

Նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը կոչ արեց, որպեսզի հանգիստ սպասեն եւ առանց այգին վնասելու զբոսնեն եւ վայելեն այգու գեղեցկությունը, մինչեւ վարչապետը դուրս կգա իրենց մոտ։

 

*

*