Բորդյուժա. Լեռնային Ղարաբաղում լարվածությունը չի նվազում

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության...
nikolay-bordyuja

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան հինգերորդ խորհրդաժողովում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ նշել, որ հակամարտության գոտում լարվածությունը չի նվազում:

«Սառեցված հակամարտությունների սրման հավանականությունը մեծացել է: Վերջի շրջանում՝ կտրուկ: Ցավոք, Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության լարվածությունը չի նվազում», — ասել է Բորդյուժան:

Նա նաեւ նշել է, որ ահաբեկչական սպառնալիքի պայմաններում ՀԱՊԿ-ն ձեւավորում է ահաբեկչության դեմ պայքարի մեխանիզմներ եւ առանձնակի ուշադրություն է դարձնում կազմակերպության ռազմական բաղադրիչին:

«ՀԱՊԿ-ի հիմնական ուշադրությունը դարձվում է ռազմական բաղադրիչի վրա»,-ասել է նա եւ հավելել, որ ձեւավորվում են համապատասխան մեխանիզմներ, որպեսզի բարձրացվի ահաբեկչության դեմ պայքարի համատեղ միջոցների արդյունավետությունը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները