ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանին․ Բոլթոն

Բոլթոնը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցի մասին:
jon-bolton-asulis

Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում՝ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին ունեցած հեռախոսազրույցի մասին:

«Երեկ զանգահարել եմ Հայաստանի վարչապետին՝ շնորհավորելու նրան վերանշանակման առթիվ եւ ողջունելու հայ ժողովրդին դեկտեմբերին ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու համար: ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի համար բարգավաճ ապագա ապահովելուն ուղղված նրա ջանքերին»,- նշված է Բոլթոնի գրառման մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին Բոլթոնի հետ հեռախոսազրույց ունենալու մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քննարկել են տարածաշրջանային իրավիճակին եւ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցեր:

*

*