ԲՀԿ խմբակցության պատգամավորները խորհրդարան են եկել Արցախի դրոշներով

Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասաց, որ այդ կերպ իրենց խմբակցությունը փորձում է իր աջակցությունը ցույց տալ Արցախին:
ararat-mirzoyan-alen-simonyan-vahe-enfeajyan-artsakh-drosh

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է անցկացնում, օրակարգում աջ ղեկով մեքենաների ներկրման հարցն է։

Արտահերթ նիստին ԲՀԿ խմբակցության պատգամավորները եկել են  Արցախի Հանրապետության դրոշներով:

Մինչ նիստի մեկնարկը ԲՀԿ խմբակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին ասաց, որ այդ կերպ իրենց խմբակցությունը փորձում է իր աջակցությունը ցույց տալ Արցախին:

«Այսօր Արցախի հետ կապված լուրջ խնդիր կա: Ազգովի պետք է այդ հարցը բարձրացնենք, կապ չունի իշխանություն, թե ընդդիմություն՝ մենք պետք է կարողանանք միասնական որոշում կայացնել, որովհետև դա ազգի ճակատագրի խնդիրն է: Իմն ու քոնը չկա», — ասաց Ծառուկյանը:

*

*