«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին

Գրառում է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
carukyan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները և շնորհավորում «Իմ  քայլը» դաշինքին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Սիրելի’ հայրենակիցներ, կտրականապես մերժելով հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելու վտանգավոր մոտեցումը՝ այդուհանդերձ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ քայլը» դաշինքին:

Ես նաև շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին սկզբունքային, գրագետ և կոռեկտ պայքարի համար: Հույս ունենք, որ երևանցիներին խոստացված բոլոր ծրագրերը կդառնան իրականություն: Աստված պահապան մեզ բոլորիս»,- ասված է Գագիկ Ծառուկյանի գրառման մեջ:

*

*