Տիգրան Ուրիխանյանը խորհուրդ է տալիս՝ լավ մտածել

«Պետք է հիշեն, որ ազնիվ մարդկանց կորցնելով՝ վատություն են անում առաջին հերթին իրենց ղեկավարին»
urikhanyan

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ, քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարողանում իրենց տեղը պահպանել»,- ֆեսյբուքի իր էջում գրել է Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, եւ նշել, որ «Խորհուրդ է տալիս ոմանց, ովքեր այս ընթացքում, որպես իբր անանուն զրուցակից, փորձում են իրեն պախարակել ու նյութեր պատվիրել, լավ մտածել»:

Ուրիխանյանը նաեւ ընդգծել է, որ «եթե պատերազմ են ուզում կարող է հանկարծ ստանան այն, եւ այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի: Սակայն պետք է հիշեն, որ ազնիվ մարդկանց կորցնելով՝ վատություն են անում առաջին հերթին իրենց ղեկավարին»:

Հիշեցնենք, որ պատգամավորը հայտարարել է մանդատը վայր դնելու մասին:

*

*