ԲՀԿ-ն ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի ընտրությանն ազատ քվեարկելու որոշում է կայացրել

«Այսօր մենք խմբակցությունով կրկին որոշեցինք ազատ թողնել քվեարկությունը»
gagik-carukyan

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ կամ կողմ քվեարկելու հարցում պատգամավորներին ազատ է թողել: Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք որոշում ունեն, թե ինչպես են քվեարկելու:

«Այո, որոշում կա: Մենք անցյալ անգամ ազատ էինք թողել քվեարկությունը: Այսօր մենք խմբակցությունով կրկին որոշեցինք ազատ թողնել քվեարկությունը, ամեն մեկն իր հայեցողությամբ ինչպես կցանկանա, կընտրի»,-նշեց Ծառուկյանը:

*

*