ԲՀԿ նախընտրական ցուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը

Հարցին՝ հնարավոր է, որ ԲՀԿ-ի ցուցակում ՀՀԿ-ից թեկնածուներ լինեն, Գագիկ Ծառուկյանն ասաց․․․
carukyan-enfajyan-aj-mijancq

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը սպասվող խորհրդարանական ընտրություններում  կգլխավորի Գագիկ Ծառուկյանը:

Հոկտեմբերի 29-ին նա այս մասին հայտարարեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ես եմ գլխավորելու ցուցակը: Ցուցակն էլ կազմում ենք: Դեռ մտածում եմ՝ ոնց կազմենք, որ փոփոխություններ լինի»,- ասաց Ծառուկյանը:

Հարցին, թե արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրություններում իրենց ցուցակում կլինեն նաև իր երկու փեսաները՝ Արգամ Աբրահամյանը և Դավիթ Մանուկյանը, Ծառուկյանը պատասխանեց՝  ապագան երիտասարդներինն է, եթե նրանք ցանկական ու ժողովուրդն էլ ընտրի, ուրեմն այդ հարցի շուրջ ինքը կմտածի:

Հարցին՝ հնարավոր է, որ ԲՀԿ-ի ցուցակում ՀՀԿ-ից թեկնածուներ լինեն, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ ինքն իր ամբողջ թիմով Նիկոլ Փաշինյանի կողքին է,  փորձում են այնպես անել, որ «հեղափոխություն անելուց հետո էլ մարդկանց համար ուրախությունը հարատև լինի»:

*

*