Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

«Հուսով եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համագործակցության և երկխոսության հիանալի ավանդույթը»:
belgia-varchapet-kayq-haqer-hardzakum

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

«Ձեզ եմ հղում իմ անկեղծ շնորհավորանքները և հաջողության բարեմաղթանքները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Շատ ջերմ հիշողություններ ունեմ հոկտեմբերին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի շրջանակում մեր երկկողմ հանդիպման հետ կապված: Հուսով եմ, որ մեր երկու երկրները կշարունակեն համագործակցության և երկխոսության հիանալի ավանդույթը:

Ընդունեք, խնդրեմ, պարոն վարչապետ, հարգելի գործընկեր, իմ խորին հարգանքի հավաստիքը»,- նշված է ուղերձում:

*

*