Բելգիայի վարչապետն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

«Կարևոր է պահպանել զոհերի հիշատակը նման ողբերգությունները կանխելու համար...»
belgiayi-varchapet

Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:  Նա Բելգիայի առաջին վարչապետն է, ով այցելում է Ծիծեռնակաբերդ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում վարչապետը նշեց, որ հուշահամալիր այցելությունից հետո զգացողությունները շատ ուժեղ էին:

«Զգացողություններն ուժեղ էին։ Կարծում եմ՝ շատ կարեւոր է պահպանել հիշատակը՝ այդ կերպ կանխելով մարդկային այս ողբերգությունը, որ մեծ տառապանքներ է բերել»,-ասաց Միշելը:

Բելգիայի վարչապետը Ծիծեռնակաբերդի ծառուղում նաև խորհրդանշական եղևնի տնկեց:

*

*