Պատգամավոր Բազմասեր Առաքելյանի կողմնակիցները ծեծկռտուք են կազմակերպել

Տեղեկանալով, որ համագյուղացին քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան
Bazmaser-Araqelyan

Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Պատգամավոր Առաքելյան Բազմասերի սիրտը ծե՞ծ է սիրում

ԲՀԿ-ից «փախած» պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, ով Հայաստանի Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից մասնակցում է 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին, այսօր ծեծուջարդ է նախաձեռնել իր հայրենի Փարպի գյուղում։ Ընդ որում, ի տարբերություն այլ նման միջադեպերի, ապականել է «Օջախ» հասկացությունը, որը սրբություն է համարվում մեր ժողովրդի համար։

Թեկնածուի մի քանի տասնյակ կողմնակիցները Բազմասեր Առաքելյանի տուն են հրավիրել համագյուղացիներից մեկին, ու տեղեկանալով, որ նա, ի տարբերություն պարբերաբար կուսակցությունը փոխած Բազմասերի, քվեարկելու է Դաշնակցության օգտին, դաժան ծեծի են ենթարկել նրան, ում արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Չբավարարվելով դրանով, բացի կուսակցական ճամբարներ փոխելուց խորհրդարանում որեւէ բանով աչքի չընկած մարզկ-պատգամավորն ու կողմնակիցները հարձակվել են նաեւ տուժածի եղբոր վրա։ Սակայն այս անգամ, անազնիվ «մի քանի տասնյակով՝ մեկի դեմ» տարբերակը չի գործել ու նրանք պատասխան են ստացել։

Վիճակը լարված է: Դաշնակցականներն էլ հայտարարում են՝ իրենց ցանկացած ՀԱՄԱԿԻՐ ու ու կուսակցական ԸՆԿԵՐ անպաշտպան չի մնա։ Բազմասերն էլ իր այդքան կարոտած «ծեծ»ն էլ անպայման կստանա»:

*

*