Բախում՝ ցուցարարների ու ոստիկանների միջեւ Բաղրամյան պողոտայում (թարմացվում է) — Երկիր Մեդիա

Բախում՝ ցուցարարների ու ոստիկանների միջեւ Բաղրամյան պողոտայում (թարմացվում է)

Նրանց ճանապարհը փակել են ոստիկանական ուժերը
cucarar-vosrikan-pshalar

——16:03——

Պայմանավորվածություն է ձեռք բերեկ չկիրառել հատուկ միջոցներ։ Ոստիկանները հանեցին հակագազերը։ Ոստիկանները նաեւ երգում են Հայաստանի Հանրապետության օրհներգը։

——15։53——

Ոստիկանությունը ցուցում է ստացել  ցույցը ցրելու վերաբերյալ։ Ոստիկանները հակագազեր են հագել եւ դեմքերը ծածկել սաղավարտներով։

——15։40——

Ոստիկանությունը ցուցարարների ուղղությամբ կիրառեց հատուկ միջոցներ, նախնական տվյալներով՝ ձայնային նռնակներ: Կան վնասվածքներ ստացվածներ, որոնց շտապօգնության մեքենաներով տեղափեխել են հիվանդանոց։

——15։25——

Ֆրանսիայի հրապարակից Նիկոլ Փաշինյանի գլխավորած հանրահավաքի մասնակիցները շարժվել են դեպի Ազգային ժողով։

Նրանց ճանապարհը փակել են ոստիկանական ուժերը։  Փաշինյանը բոլորին Ֆրանսիայի հրապարակից տեղափոխեց Բաղրամյան պողոտա՝ նշելով, որ ցանկանում է գնալ աշխատավայր՝ Ազգային ժողով: Նա «Ելք» խմբակցության մի քանի պատգամավորների հետ մտադիր էր անցնել ոստիկանական շղթայի միջով, և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը, բանակցելով նրա հետ, համաձայնեց նրան և պատգամավորներին թույլ տալ անցնել պատնեշն ու գնալ դեպի խորհրդարան: Փաշինյանը, սակայն, սկսեց հայտարարել, որ մենակ չի գնալու, այլ իր հետ եկածները ևս պետք է անցնեն ոստիկանական ուժերի միջով:

Հանդարտության պահպանելու, հակաօրինական քայլեր չանելու Օսիպյանի հորդորին ի պատասխան Փաշինյանը բարձրացավ երկաթե արգելապատնեշի վրա, որից հետո արդեն իրավիճակը դարձավ անկառավարելի: Նրա կողմնակիցները երկաթե արգելապատնեշները բարձրացրին գետնից ու դրանք սկսեցին ուղղել ոստիկանների կողմ:
cucarar-vosrikan-pshalar baxramyan-poxota-cuyc11

aj

*

*