Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամներն ընտրվեցին

Նորընտիր 5 անդամները խորհրդարանի ամբիոնից հանդիսավոր երդում տվեցին

Խորհրդարանն ընտրեց Բարձագույն դատական խորհրդի 5 անդամի: Քվեարկության արդյունքները պատգամավորներին ներկայացրեց Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: «Բարձրագույն դատական խորհրդի առաջին պաշտոնում առաջադրված Գագիկ Հարությունյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր: Քվեատուփում հայտնաբերվել է 98 քվեաթերթիկ, որոնցից որևէ մեկն անվավեր չի ճանաչվել: Գագիկ Հարությունյանի թեկնածությանը կողմ է քվեարկել  96, դեմ՝ 2 պատգամավոր: Գագիկ Հարությունյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել  5-ամյա ժամկետով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարեց Գագիկ Մելիքյանը:

Բարձրագույն դատական խորհրդի անդամի երկրորդ պաշտոնի համար առաջադրվել էր Գևորգ Դանիելյանի թեկնածությունը: Գևորգ Դանիելյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր: 98 քվեաթերթիկներից մեկն անվավեր է ճանաչվել:  Գևորգ Դանիելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 90, դեմ՝ 7 պատգամավոր: Գևորգ Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել  5-ամյա ժամկետով:

Բարձրագույն դատական խորհրդի երրորդ պաշտոնի համար առաջադրվել էր Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունը: Մելիքջանյանի ընտրության քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր: 98 քվեաթերթիկներից մեկն անվավեր է ճանաչվել: Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 82, դեմ՝ 15 պատգամավոր: Լիպարիտ Մելիքջանյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել 5 տարի ժամկետով:

Բարձրագույն դատական խորհրդի չորրորդ պաշտոնի համար առաջադրվել էր Հայկ Հովհաննիսյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր: Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Հովհաննիսյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 86, դեմ՝ 11 պատգամավոր: Հայկ Հովհաննիսյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել 3 տարի ժամկետով:

Բարձրագույն դատական խորհրդի 5-րդ պաշտոնի համար առաջադրվել էր Սերգեյ Մեղրյանի թեկնածությունը: Քվեարկությանը մասնակցել է 98 պատգամավոր, մեկ քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել: Սերգեյ Մեղրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 87, դեմ՝ 10 պատգամավոր: Սերգեյ Մեղրյանը Բարձրագույն դատական խորհրդի անդամ է ընտրվել 3 տարի ժամկետով:

Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո Բարձրագույն դատական խորհրդի նորընտիր 5 անդամները խորհրդարանի ամբիոնից հանդիսավոր երդում տվեցին՝ ստանձնելով իրենց պաշտոնը:

*

*