Բաքուն բողոքի նոտա է հղել Մոսկվային

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը կանչվել է արտգործնախարարություն
masis-mayilyan

Բաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը կանչվել է արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել Արցախի ներկայացուցիչների՝ Մոսկվա կատարած այցի պատճառով: Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությունից:

Խոսքը Արցախի Հանրապետության արտգործնախարար Մասիս Մայիլյանի եւ մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի՝ Մոսկվա կատարած կարճատեւ աշխատանքային այցի մասին է, որի շրջանակում նախարարները ներկա են գտվել արցախցի նկարիչների ցուցահանդեսին եւ Ստեփանակերտից «ՎԷԼԱՆՍ» երգչախմբի համերգին:

*

*