Փոխնախարար Սիմոնյանը Բաքվում քննադատել է համաժողովի կազմակերպիչներին

Համաժողովի ընթացքը հարթ չի եղել:
baqu-hamajoxov-simonyan

«Եվրոպա-Կովկաս-Ասիա» միջազգային տրանսպորտային միջանցքի միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նստաշրջանին մասնակցելու համար Բաքու էր մեկնել Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Համաժողովի ընթացքը, սակայն, հարթ չի եղել: Սիմոնյանը քննադատել է կազմակերպիչներին՝ միջոցառումը քաղաքականացնելու եւ դեպի Շահիդների ծառուղի մասնակիցների այց նախատեսելու համար:

Հայ պաշտոնյան հայտարարել է. «13-րդ նստաշրջանը Երեւանում էր, ծրագիրը չի պարունակել քաղաքական ենթատեքստով թեմատիկ կետեր, չնայած, ենթադրում եմ, ձեզ հայտնի է՝ պատմական ինչ փորձություններով ենք ստիպված եղել անցնել»,- նշել է փոխնախարարը:

*

*