Բան Գի Մունն ապրիլի 25-ին կայցելի Հայաստան

Բան Գի Մունն այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում:
ban-gi-mun-ayc-hayastan

ՄԱԿ­-ի գլխավոր քարտուղար Բան Գի­ Մունը Հայաստանում պաշտոնական այցով կլինի ապրիլի 25­-ին: «Արմենպրես»­-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց ՄԱԿ-­ի հանրային տեղեկատվության վարչության ղեկավար Արմինե Հալաջյանը:

«Բան Գի­ Մունը Հայաստանում կլինի ապրիլի 25­-ին: Նա այցելելու է տարածաշրջան, լինելու է նաև Վրաստանում, Ադրբեջանում: Հայաստանում նա մեկ օր է մնալու»,­- տեղեկացրեց Արմինե Հալաջյանը:

Այն դիտարկմանը, թե ֆրանսահայ լեգենդար երգիչ Շարլ Ազնավուրի ֆեյսբուքյան պաշտոնական էջում տեղեկատվություն է առկա, թե Բան Գի­ Մունը Հայաստանում ներկա կլինի «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանն, Արմինե Հալաջյան պատասխանեց, որ ՄԱԿ-­ի Գլխավոր քարտուղարը ֆիզիկապես չի կարողանա ներկա գտնվել մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24­ին:

Ավելի վաղ ՏԱՍՍ­-ը տեղեկացրել էր, որ ՄԱԿ-­ի գլխավոր քարտուղար Բան Գի­ Մունն ապրիլի վերջին ծրագրում է առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել Հայաստան և Ադրբեջան, ինչպես նաև երկրորդ անգամ լինել Վրաստանում:

*

*