Տիգրան Բալայանն՝ Ադրբեջանին տոնի առթիվ շնորհավորելու, իսկ Հայաստանին չշնորհավորելու մասին

Տիգրան Բալայանը «Երկիրն այսօր»-ի խնդրանքով մեկնաբանեց սոցցանցերում երկու օր շարունակ բուռն կերպով քննարկվող թեման։
Balayan

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «Երկիրն այսօր»-ի խնդրանքով մեկնաբանեց սոցցանցերում երկու օր շարունակ բուռն կերպով քննարկվող թեման, թե ՌԴ նախագահ Պուտինն ու ԱՄՆ նախագահ Օբաման շնորհավորել են Ադրբեջանին Անկախության օրվա առթիվ, իսկ Հայաստանին՝ ոչ։

«Առնվազն տգիտություն է շնորհավորել-չշնորհավորելու հարցադրում անելը։ Հայաստանի ազգային տոնը սեպտեմբերի 21-ին է, ինչի առիթով էլ մենք միշտ ստանում ենք ինչպես Օբամայի եւ Պուտինի, այնպես էլ աշխարհի շատ առաջնորդների շնորհավորանքները։ Իսկ Ադրբեջանի ազգային տոնը մայրիսին է, ինչի առիթով էլ նրան շնորհավորանք են հղել»,- ասաց Տիգրան Բալայանը։

*

*