Տիգրան Բալայան. «Իրավիճակից ելնելով` ձեռնարկվում են համապատասխան քայլեր»

ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված:
tigran-balayan-agn-lxh-sahman-iravichak

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում Տավուշի մարզում ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի հետ կապված: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Իրավիճակից ելնելով` ձեռնարկվում են համապատասխան քայլեր»,- ասաց Բալայանը:

ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանիհատվածում դեկտեմբերի 29-ին վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՀՀ զինված ուժերը մարտի են բռնվել հակառակորդի հետ։Կիրառվել է դիպուկահարների և նռնականետերի կրակ։ Հակառակորդի գործողություններըչեզոքացվել են: ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը՝ կանխելովհակառակորդի ոտնձգությունները: Հայկական կողմն ունի երեք զոհ` ավագ լեյտենանտ ՇավարշՄելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը:

Հակառակորդը հետ է շպրտվել, տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` հայկական մարտական դիրքերի հատվածում:

*

*