Նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի համար․ ԱԳՆ — Երկիր Մեդիա

Նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի համար․ ԱԳՆ

«Փաշինյան-Ալիեւ հանդիպման պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- ասել է Բալայանը։
tigran-balayan-lavrov

«Փաշինյան-Ալիեւ հանդիպման պայմանավորվածություն ձեռք չի բերվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ Բրյուսելում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ կայացած հանդիպման արդյունքին: Նա ընդգծել է, որ այդ հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում:

Տիգրան Բալայանի խոսքով, կար տեսակետ, որը հնչեցվել է ոչ պաշտոնական մակարդակում, թե միգուցե նախընտրական շրջանում ինչ-որ դադարներ է պետք առնել: Արտգործնախարարության խոսնակը նաեւ նշել է, որ հայկական կողմը գտնում է, որ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի համար, որը պետք է ընթանա համանախագահների առաջարկությունների հիման վրա եւ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ստեղծման ուղղությամբ առաջընթաց արձանագրի:

«Խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովման հարցը քննարկվել է ամենաուղիղ ձեւով: Այն է՝ Ապրիլյան ագրեսիայից հետո Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարում: Խոսքը գնում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, շփման գծում նրանց տեղակայման մասին, որ կարողանան վերահսկել իրավիճակը: Երրորդն էլ, որ շատ կարևոր է, հետաքննությունների ու միջադեպերի քննության մեխանիզմների ներդրումն է: Կան առաջարկներ այդ առումով, բայց գիտեք, որ երկու տարուց ավելի է՝ Ադրբեջանը խոչընդոտում է այդ պայմանավորվածությունների ի կատար ածումը»,- ասել է Բալայանը։

 

*

*