«Բալասանյան» դաշինքի անդամները անվստահություն են հայտնում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին

Գյումրու ավագանին կքննարկի համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության հարցը:
gyumri

Մայիսի 17-ին Գյումրու ավագանին կքննարկի համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության հարցը: Գյումրու ավագանու նախաձեռնող խմբի 12 անդամ քաղաքապետարան է ներկայացրել Գյումրի համայնքի ղեկավարի նկատմամբ անվստահության որոշման նախագիծ:

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց քաղաքապետարանի մամլո խոսնակ Սոնա Առաքելյանը՝ փաստելով, որ դիմումն ընդունվել է քաղաքապետարանում, դրան ընթացք է տրվել. մայիսի 17-ին, օրենքի ուժով, գումարվում է ավագանու նիստ, որտեղ քննարկվելու է այս հարցը: Անվստահություն հիմնականում հայտնում են Գյումրու ավագանու «Բալասանյան» դաշինքի անդամները՝ դաշինքի 17 անդամներից 10-ը, նրանց են միացել նաև մյուս կուսակցություններից՝ 1 անձ «Օրինաց երկրի» և 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան»:

Սոնա Առաքելյանը նաև նշեց, որ քաղաքապետարանն այս պահին բնականոն աշխատում է, բոլոր բաժիններն իրականացնում են իրենց վերապահված գործառույթները, իսկ Գյումրիում այս ընթացքում մեկնարկած որևէ ծրագիր չի դադարեցվի:

*

*