Բակո Սահակյանը Փարիզում հանդիպել է ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների հետ

Արցախի ղեկավարը պահանջված եւ օգտակար է համարել նման հանդիպումները։
bako-sahakyan-harcazruyc-lxh

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին Փարիզում հանդիպում է ունեցել ՀՅԴ Ֆրանսիայի տեղական կառույցի ղեկավարների հետ:

Քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:

Արցախի ղեկավարը պահանջված եւ օգտակար է համարել նման հանդիպումները` երախտագիտություն հայտնելով կուսակցության ներկայացուցիչներին Արցախի նկատմամբ հատուկ վերաբերմունքի համար:

*

*