Բակո Սահակյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԱՆԳ-ին։
zohrab-mnacakanyan-bako-sahakyan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին: 

Քննարկվել են արտաքին քաղաքականությանը եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։

*

*