Բակո Սահակյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի նախագահին

...բարձր է գնահատել հիմնադրամի դերակատարությունն Արցախի զարգացման գործում:
bako-sahakyan

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի նախագահ Մարիա Մեհրանյանին:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը քննարկվել են Արցախում իրականացվող տարբեր ծրագրերին առնչվող հարցեր:

Բակո Սահակյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ամերիկայի Արեւմտյան շրջանի դերակատարությունն Արցախի զարգացման գործում՝ երախտագիտություն հայտնելով արհեստավարժ աշխատանքի եւ նվիրվածության համար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները