Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ

«Համոզված եմ, որ դա մշտապես կլինի ձեր գործունեության հիմքում...»
bako-sahakyan (1)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Դատական համակարգի աշխատողի օրվա կապակցությամբ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Դատական համակարգի եւ գործող դատավորների առաջնահերթ խնդիրներից եղել եւ մնում է օրենքի տառին ու ոգուն, արդարադատության սկզբունքներին խստագույնս հետեւելն ու դրանցով առաջնորդվելը: Համոզված եմ, որ դա մշտապես կլինի ձեր գործունեության հիմքում եւ կօգնի արդյունավետորեն իրականացնել ձեր գործառույթները։

Պետությունը կշարունակի անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դատական համակարգի աշխատողների աշխատանքային եւ  սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ»,-մասնավորապես ասված է ուղերձում:

*

*