Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատ

Երկրի ղեկավարն այցելել է մի շարք օբյեկտների շինհարթակներ...
ayc

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 14-ին այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատ ու ծանոթացել ավարտական փուլում գտնվող մեծ դահլիճի կապիտալ վերանորոգման աշխատանքներին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է մի շարք օբյեկտների շինհարթակներ եւ կոնկրետ հանձնարարականներ տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

*

*