Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԳՆ 25-ամյակի առթիվ

Նախարարության աշխատակիցները գործուն մասնակցություն են ունեցել...
bako-sahakyan (1)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 25-ամյակի կապակցությամբ:

«Արտաքին գործերի նախարարությունն ակտիվորեն մասնակցել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին և 1994 թվականի հրադադարի համաձայնագրի մշակման ու ստորագրման գործին։

Պատերազմական գործողությունների ավարտից հետո նախարարության աշխատակիցները գործուն մասնակցություն են ունեցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում՝ զուգահեռաբար պաշտպանելով հանրապետության շահերը միջազգային հարթակներում, զարգացնելով տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցությունը, Արցախի մասին ճշմարտացի տեղեկություններ ներկայացնելով աշխարհին և պայքարելով քաղաքական ու լրատվական դաշտում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի դեմ»,-մասնավորապես ասված է ուղերձում:

*

*