Բակո Սահակյանը շնորհավորել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետին

«Մենք հպարտանում ենք, որ ունենք Ձեզ նման հայրենակից...»
bako-sahakyan (1)

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանին:

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

«Ձեր բարձր պրոֆեսիոնալ եւ մարդկային որակները, գիտելիքներն ու հմտությունները հանդիսանում են այն կարեւոր հիմքը, որը թույլ է տալիս Ձեզ արդյունավետորեն իրականացնել այդ բարդ ու պատասխանատու ծառայությունը։

Ես առանձնահատուկ ջերմությամբ եմ հիշում Ձեր այցելությունն Արցախ, մեր հանդիպումներն ու քննարկումները:

Մենք հպարտանում ենք, որ ունենք Ձեզ նման հայրենակից, ով անկեղծ հարգանք ու վստահություն է վայելում Ավստրալիայում եւ աշխարհասփյուռ հայության շրջանում»,-մասնավորապես ասված է ուղերձում:

*

*